Արմավիրի կարկուտից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամ առաջիկա օրերին ևս 20 մլն դրամ կփոխանցվի![]() 17 հունիսի 2013 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամ արդեն 77 մլն դրամ է մուտքագրվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ պայմանավորվածություն կա Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Արայիկ Գրիգորյանի հետ և ամենայն հավանականությամբ վաղը կամ մյուս օրը 20 մլն դրամ կփոխանցվի հիմնադրամի հաշվին: Ալեքսան Պետրոսյանը նշեց, որ վերջին խոշոր գումարը փոխանցել է Հարկային և մաքսային պետական կոմիտեն՝ մոտ 20 մլն 100 հազար դրամ: Փոխանցումներ են արել նաև ԱԺ պատգամավորները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս, ինչպես խոստացել էր, իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է գյուղացիներին օգնության հիմնադրամին: Ավելացնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը փոխանցել էր 20 մլն դրամ, Ազգային Ժողովից՝ 6 մլն դրամ, Կենտրոնական բանկից՝ 10 մլն դրամ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամը կգործի 2 ամիս` մինչև օգոստոսի 1-ը: Հավաքագրված գումարները կուղղվեն կարկուտից տուժած արմավիրցիների օգնությանը: Հիշեցնենք, որ մայիսի 12-ին տեղացած կարկուտը լուրջ վնաս էր հասցրել Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |