Հայկ նահապետից մինչև Արկադի Տեր-Թադևոսյան. Ռազմահայրենասիրական դաստիարակության նոր նախաձեռնություն![]() 17 հունիսի 2013 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հայկ նահապետից մինչև Արկադի Տեր-Թադևոսյան: Հայ զորավարների և ռազմական մտածողության 3.000-ամյա պատմությունն այսուհետ ներկայացվելու է համակարգված ու ամբողջական` նորաստեղծ «Զորավար» հիմնադրամի նախաձեռնությամբ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԶՈւ պահեստի փոխգնդապետ, ռազմական պատմաբան Տիգրան Պետրոսյանցը: «Հիմնադրամի ստեղծման նպատակը ռազմահայրենասիրական դաստիարակությունն է, գաղափարական բացը լրացնելը: Մենք ներկայացնելու շատ բան ունենք, բայց ձևը չգիտենք», - նշեց նա ու տեղեկացրեց, որ հիմնադրամի միջոցներով մի քանի լեզվով գրականություն է տպագրվելու, կազմակերպվելու են արշավներ դեպի զորավարների ծննդավայրեր ու շիրիմներին, թանգարան է հիմնվելու: «Մենք արդեն որոշ միջոցներ ունենք` նվիրատվություններ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ գործարարներից: Նախատեսում ենք միջոցներ ձեռք բերել նաև բարեգործական համերգներ կազմակերպելով, որոնցից առաջինը կլինի սեպտեմբերին` հայրենասիրական երգով ու պարով», - ասաց Պետրոսյանցը: Նա վստահ է, որ հիմնադրամի գործունեությունը կհետաքրքրի նաև պետական կառույցներին և հասարակական կազմակերպություններին: Նրա խոսքով, հիմնադրամը կլինի ոչ թե հերթականը, այլ գոնե մի խնդիր լուծող: Իսկ առաջին հերթին ուշադրության կենտրոնում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող արցախյան ազատամարտի մասնակիցները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |