Թուրք ոստիկանները Ստամբուլի հայկական գերեզմանատան շիրմաքարերն օգտագործում են դիրքավորվելու համար![]() 17 հունիսի 2013 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Համացանցում, մասնավորապես սոցցանցերից Twitter-ի օգտատերերը տեղեկություն են տարածում այն մասին, որ Թուրքիայում վերսկսված հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանները մտել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատուն: Dadaist_junker անունով օգտատերն այդ տեսարանով լուսանկար է տարածել: Նշվում է, որ շիրմաքարերն օգտագործվում են դիրքավորվելու համար, դրանք նաև կոտրվում, մանր մասերի են բաժանվում, ցուցարարների վրա նետելու համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |