Ունիվերսիադա. Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում կարող է հանդես գալ Տիգրան Ուզլյանը![]() 17 հունիսի 2013 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Կազանում կայանալիք Ունիվերսիադային մասնակից Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի կազմի վերաբերյալ պարզություն չկա միայն մեկ դեպում՝ մինչև 56կգ քաշային կարգում առկա տեղին հավակնում են Սերգեյ Վոդոպյանովն ու Տիգրան Ուզլյանը, «Ռ-Սպորտ» գործակալությանն է ասել Ռուսաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Իվան Շիդլովսկին: Ռուսաստանի ուսանողական հավաքականում ևս մեկ հայազգի բռնցքամարտիկ կա՝ Միշա Ալոյանը 52 կգ քաշային կարգում: «Հունիսի 26-ին տեղի կունենան զուգախաղերը, որից հետո որոշում կկայացվի նրա մասնակցության վերաբերյալ»,-ասել է մարզիչը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |