Հայ–ռուսական Երևան–Պերմ գործարար համաժողովը տեղի կունենա հունիսի 19-ին![]() 17 հունիսի 2013 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19–ին ժամը 11–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կկայանա հայ–ռուսական բիզնես ֆորում՝ Երևան–Պերմ, որի ընթացքում ներկայացվելու են հայ–ռուսական համագործակցության տարբեր ոլորտներ( շինարարություն, սննդարդյունաբերություն, բժշկական և հյուրանոցային ծառայություններ, սարքաշինություն, քիմիա, աուդիտ և խորհրդատվություն և այլն)։ Այսօր Հայաստանում կան հայ–ռուսական կամ զուտ ռուսական կապիտալով ստեղծված շորջ 1000 ձեռնարկություն և մեծ պոտենցիալ։ Բիզնես–ֆորումի շրջանակներում կներկայացվեն Պերմի և Երևանի գործարար և ներդրումային մթնոլորտը, առանձին ապրանքանիշերի շնորհանդեսներ, կլոր սեղաններ ու անհատական հանդիպումներ, հայտնում է ԱԱՊ մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |