ՏՄՊՊՀ-ն կհրապարակի օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները![]() 17 հունիսի 2013 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Վաղը՝ հունիսի 18-ին, ժամը 10:30-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Nout.am» և «Այ թի մաստեր» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթների արդյունքները: Հանձնաժողովը կհրապարակի նաև «Բարի Սամարացի», «Քրաուն Քեմիքալ» և «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունների կողմից ներկայացված դիմում-բողոքների վերաբերյալ որոշումները՝ վերջինների արտադրանքի կեղծման վերաբերյալ: Հանձնաժողովի նիստում կհրապարակվեն նաև տնտեսվարողների կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորման այլ դեպքեր ևս: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |