Բնապահպանական պետական տեսչությունը 16 բեռնատար փայտ է առգրավել

Բնապահպանական պետական տեսչությունը 16 բեռնատար փայտ է առգրավել

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը վերջին օրերին շարունակում է ուժեղացնել տեսչական ստուգումները հանրապետության բոլոր մայրուղիներին:

Հրապարակված վերջին ստուգայցի ընթացքում 9 տարբեր բեռնատարողության ապօրինի փայտ տեղափոխող ավտոմեքենաներ հայտնաբերելուց հետո բնապահպանական պետական տեսչությունը բռնագրավել է ևս տասնվեց տարբեր բեռնատարողության բեռնատար մեքենաներ, որոնք տեղափոխել են լորենի, բոխի հացենի տեսակների փայտանյութ:

Նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ առգրավված փայտանյութերը ավտոմեքենաներով տեղափոխվել են պահպանվող տարածք կազմվել են արձանագրություններ և կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---