Անցկացվեց «Մտքի գրոհ» ինտելեկտուալ խաղը![]() 17 հունիսի 2013 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հունիսի 15-ին կազմակերպել և իրականացրել են «Մտքի գրոհ» ինտելեկտուալ խաղը: Խաղի կազմակերպման նպատակն էր ստեղծել հավասար պայմաններ հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ երիտասարդների միջև, ստեղծել բարենպաստ պայմաններ հաշմանդամություն ունեցող երիտասարդների գիտելիքների դրսևորման և զարգացման համար, ինչպես նաև հաստատել նոր շփումներ, ձևավորել առողջ հոգեբանական մթնոլորտ հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ երիտասարդների միջև: Խաղին մասնակցում էին 18-30 տարեկան երիտասարդներ: Խաղը բաղկացած էր երեք փուլից ։ Երեք փուլերի ամփոփումից հետո հաղթող ճանաչվեց «Կապույտ» թիմը: Բոլոր մասնակիցներին շնորհավորեցին վկայականներ, մրցանակներ և հուշանվերներ: Խաղի ավարտից հետո Երևանից ժամանած մասնակիցները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Գյումրու մարզային կենտրոնի կամավորների և խաղի գյումրեցի մասնակիցների հետ փոքրիկ էքսկուրսիա իրականացրին Գյումրու պատմամշակութային վայրերում, այցելեցին Հ. Շիրազի, Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |