Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը17 հունիսի 2013 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ից 19-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը՝ «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության ողջ կտրվածքին վերաբերող հարցերին» նվիրված խորհրդաժողովը։ Երկօրյա միջոցառման ընթացքում ուշադրություն կդարձվի այս խնդրի ամենատարբեր ասպեկտներին: Խորհրդաժողովին բացման խոսքով հանդես կգան Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆ.Բոայան։ Միջոցառման հիմնական զեկուցողների թվում է նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուժնիկսը։ Խորհրդաժողովին կմասնակցեն ԵԽ անդամ 47 պետությունների, ինչպես նաև իրավական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման ոլորտում ներգրավված հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների ցանցի «HELP Programme» հիմնական նպատակն է զարգացնել դատավորների, դատախազների և փաստաբանների կարողություններն ազգային մակարդակում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան արդյունավետ կիրառելու համար։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում |