Ջեքսոնների ընտանիքը հետաքրքրվում է հայկական շոու-բիզնեսով 6 փետրվարի 2006 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Երկշաբաթյա այցով Հայաստան են ժամանել հայտնի փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի եղբայր Ջերմեն Ջեքսոնը: Ջեքսոնի այցի նպատակն է ծանոթանալ հայկական մշակույթին, Հայաստանին եւ հայկական շոու-բիզնեսին: Այցի կազմակերպիչն է ամերիկահայ գործարար Գրիգոր Սերոբյանը: Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Ջերմեն Ջեքսոնը հայտարարել է, որ Ջեքսոնների ընտանիքը պատրաստվում է զվարճությունների կենտրոն կառուցել Եվրոպայում, որը կներառի ռեստորան, հյուրանոց, հեռուստատեսություն եւ կներկայացնի աստեղային ընտանիքի պատմությունը: Նրա խոսքերով, նման համալիր կարող է կառուցվել նաեւ Հայաստանում: Նա նաեւ նշել է, որ եթե համալիրը կառուցվի Հայաստանում, չի բացառվում, որ Երեւանում կարող է կազմակերպվել Մայքլ Ջեքսոնի համերգը: Անդրադառնալով Հայաստանից ստացած իր տպավորություններին` Ջերեմի Ջեքսոնը հայտարարել է, որ արդեն հասցրել է լինել Երեւանի որոշ թանգարաններում, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում: Երգիչը մտադիր է այցելել նաեւ Երեւանի մանկական հիվանդանոցներից մեկը: «Մեր ընտանիքը ստեղծել է «Օգնություն մոլորակին» հիմնադրամը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում աֆրիկյան երկրներին օգնելու համար: Հայաստան այցելությունից հետո, հնարավոր է, որ օգնություն տրամադրվի նաեւ հայկական հիվանդանոցներին»,-նշել է Ջ.Ջեքսոնը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |