Բարաք Օբաման հետաքրքրված է Իրանի հետ համագործակցությամբ

Բարաք Օբաման հետաքրքրված է Իրանի հետ համագործակցությամբ

PanARMENIAN.Net - Իրանում նախագահական ընտրություններում հաղթած Հասան Ռոուհանին պետք է լուրջ քայլեր ձեռնարկի, ցույց տալու համար համաշխարհային հանրությանը, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ: Այդ մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Փի-բի-էս հեռուստաընկերությանը երկուշաբթի օրը:

Վարչակազմի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է «ավելի լուրջ ու սերտ համագործակցություն հաստատել Թեհրանի հետ: Նա նշել է, որ կիրառվող պատժամիջոցները «չեն հանվի, քանի դեռ չեն արվել էական քայլեր, ցույց տալու համար համաշխարհային հանրությանը, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---