Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել խորհրդարանի շենքի մոտ

Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել խորհրդարանի շենքի մոտ

PanARMENIAN.Net - Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Քաբուլում խորհրդարանի շենքի մոտ: Կան զոհվածներ, հայտնում են արևմտյան ու իրանական ԶԼՄ-ները՝ ոստիկանության տվյալների վրա հղումով:

Ըստ Khaama Press-ի, մահապարտը պայթեցրել է իրեն ավտոմեքենաների ընթացքի ճանապարհին, մենքենաներից մեկում էր գտնվում խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Մոհակիկը: Պատգամավորն ու ևս երկու մարդ է զոհվել պայթյունի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---