ԻՏԱՌ-ՏԱՍՍ. Հենրիխ Մխիթարյանը առաջիկա 2 օրվա ընթացքում բուժզննում կանցնի «Լիվերպուլում»

ԻՏԱՌ-ՏԱՍՍ. Հենրիխ Մխիթարյանը առաջիկա 2 օրվա ընթացքում բուժզննում կանցնի «Լիվերպուլում»

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջիկա 2 օրվա ընթացքում բուժզննում կանցնի անգլիական «Լիվերպուլում»: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացել է դոնեցկյան ակումբում իր հավաստի աղբյուրներից:

Մխիթարյանը շտապ մեկնելու է Անգլիա, իսկ պաշտոնապես պայմանագիր է կնքելու ակումբի հետ շաբաթվա վերջում: Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուին ձեռք բերելու համար «Լիվերպուլը» վճարելու է մոտ 30 մլն եվրո:

Այս մրցաշրջանում «Շախտյորի» կազմում Մխիթարյանը դարձել է Ուկրաինայի չեմպիոն և Գավաթակիր: Այդ ընթացքում նա անցկացրել է 41 հանդիպում և դարձել 29 գնդակի հեղինակ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---