Արթուր Աբրահամը դժգոհ է օգոստոսի 24-ի իր մենամարտի հոնորարից և սպառնացել է հեռանալ սպորտից![]() 18 հունիսի 2013 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը սպառնացել է իր փրոմոութեր Վիլֆրիդ Զաուրլենդին հեռանալ սպորտից: Ինչպես հաղորդում է գերմանական «Բիլդ» թերթը, բռնցքամարտիկը դժգոհ է օգոստոսի 24-ին Շվերինում նամիբիացի Ուլլբֆորս Շիպեխոյի հետ կայանալիք մենամարտի հոնորարից և պատրաստ է ավարտել կարիերան: «Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու ոչ օգոստոսի 24-ին, ոչ էլ ավելի ուշ,- հայտարարել է Աբրահամը,- Ես կարիք չունեմ կարիերաս շարունակելու և կարող եմ այն ավարտել հենց հիմա: Բռնցքամարտիկների հետ պետք է արդարացի վարվել»: Աբրահամը այս տարվա մարտին տեխնիկական նոկաուտով անակնկալ պարտություն է կրել Ռոբերտ Շտիգլիցից և կորցրել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը: Հիմա Աբրահամը մինչև հուլիսի 1-ն արձակուրդում է, սակայն նախընտրել է մարզադահլիճում պարապել և ոչ մի տեղ չմեկնել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |