Նար-Դոսի և Չարենցի փողոցների ասֆալտապատման աշխատանքները շուտով կավարտվեն![]() 18 հունիսի 2013 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Նար-Դոսի և Չարենցի փողոցների ասֆալտապատումը կավարտվի մեկ շաբաթից, հայտնում են Երևան քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նաև տեղեկցնում, որ զուգահեռաբար ընթանում են փողոցների գծանշման աշխատանքները: Մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև բակերի ու միջբակային ճանապարհների, գլխավոր և երկրորդական փողոցների հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Ի թիվս այլ փողոցների, շարունակվում է նաև Նար-Դոսի և Չարենցի փողոցների շինբարեկարգման գործընթացը: Քաղաքապետի հանձնարարությամբ՝ կապալառու կազմակերպությանը հանձնարարվել է համատեղ աշխատանքի արդյունքում նշված երկու փողոցներում ասֆալտապատումն ավարտել առավել սեղմ ժամկետում: Մայրաքաղաքում այս տարի ընդհանուր առմամբ կասֆալտապատվի 2,5 միլիոն քմ ճանապարհ, ներառյալ 30 փողոցների հիմնանորոգումը: Զուգահեռաբար մայրաքաղաքում շարունակվում են նորոգված և հիմնանորոգված փողոցների գծանշման աշխատանքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ ուշադրություն է դարձվում կրթական հաստատություններին հարակից փողոցների գծանշմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |