Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին կմասնակցեն առնվազն 2 հայ դահուկորդներ![]() 18 հունիսի 2013 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Սոչիում 2014 թ. անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 234 օր: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Սարգսյանն ասել է, որ Օլիմպիադային կմասնակցեն առնվազն 2 հայ մարզիկներ: Սերգեյ Միքայելյանը հանդես կգա բոլոր չորս մրցատարածություններում: Նա ունի վարկանշային 58 միավոր և Սոչիում կմրցի 1,6 կմ արագավազքում, ինչպես նաև 15, 30 և 50 կմ մրցատարածություններում: Աննա Մխիթարյանն միայն 10 կմ դասական մրցաոճում հանդես գալու իրավունք ունի: Դասակարգման աղյուսակում բարձրանալու հույսեր ունեն Կատյա Գալստյանը, Թադևոս Պողոսյանը և Արթուր Եղոյանը: Նրանք բոլորն էլ կմասնակցեն Ռուսաստանում, էստոնիայում, Ֆինլանդիայում և Բելառուսում հուլիսի 10 –ից մինչև խաղերի սկիզբը հաջորդաբար անցկացվելիք ուսումնամարզական հավաքներին և մրցումներին: Նրանք հանդես կգան նաև Չեխիայի և Իտալիայի միջազգային մրցաշարերում: Օլիմպիադային մասնակցող մարզիկների պաշտոնական ցանկը ՄՕԿ –ը կհրապարակի 2014 թ. հունվարի 20 –ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |