Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը դարձել է Մարիոպոլի մրցաշարի հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը դարձել է Մարիոպոլի  մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Մարիոպոլ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին, որին մասնակցել են 15 երկրների մարզիկներ հաջող են հանդես եկել հայ հունահռոմեական ոճի ըմբիշները:

55 կգ քաշային Ռոման Ամոյանը գրավել է առաջին հորիզոնականը, 66 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Սահակյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ 74 և 96 կգ քաշային ըմբիշներ Ռաֆիկ Մանուկյանը և Սարգիս Տոնոյանը` 3-րդ հորիզոնականները:

Մրցաշարին չեն մասնակցել Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---