ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել «Արմենֆիլմ» կինոստուդիայի տնօրենը 7 փետրվարի 2006 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 7-ի հրամանագրով«Արմենֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշանակվել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար,հայտնում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում Գեւորգ Գեւորգյանի թեկնածությունը նախագահին առաջարկել է Հայաստանի «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը:Նրա թեկնածության քննարկումների ընթացքում հաշվի է առնվել նաեւ Հայաստանի մշակույթի շուրջ 50 գործիչների բաց նամակը, որոնք առաջարկել են թափուր պաշտոնի համար «Արմենֆիլմ» կինոստուդիայի տնօրենի թեկնածությունը: Մասնավորապես, նամակը ստորագրել են հայ մշակույթի ականավոր գործիչներ Սոս Սարգսյանը, Հովհաննես Չեքիջյանը, Երվանդ Մանարյանը, Գեղամ Գրիգորյանը եւ այլոք: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, Հայաստանի մշակույթի գործիչները դրական են վերաբերվում Գ.Գեւորգյանի հնարավոր նշանակմանը ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում, քանի որ «նա լավ կառավարիչ է եւ պրոֆեսիոնալ»: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |