Ունիվերսիադայում ելույթ կունենան չորս հայ սամբիստներ

Ունիվերսիադայում ելույթ կունենան չորս հայ սամբիստներ

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը նշեց, որ համաշխարհային ուսանողական խաղերում ելույթ կունենան չորս սամբիստներ:

Կազան կմեկնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Գոռ Մայիլյանը (57 կգ), Մհեր Կարապետյանը (82 կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ): Առաքելյանը հանդես կգա նաև ձյուդոյում:

Հայ սամբիստները Կազան կուղևորվեն հուլիսի 14-ին: Ուսանողական խաղերը կկայանան հուլիսի 6-17-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---