ԱԺ նախագահն առաջարկեց չարաշահումները բացառելու համար օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնել![]() 18 հունիսի 2013 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանում այս օրերին սուր քննարկումներ են ընթանում Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ, ինչը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բնական է համարում: ԱԺ-ում իր ելույթում նա հայտարերց, որ այդ քննարկումները տեղավորվում են ժողովրդավարության շրջանակներում: «Քաղաքական մեծամասնությունը, իշխանությունն ինքն է խոսում իր սխալների և բացթողումների մասին, միայն ուժեղ իշխանությունը կարող է խոսել այդպես: Մեր նպատակը որևէ մեկի վրա անհիմն ցեխ շպրտելը չէ, այլ չարաշահումների բացառումն է: Ես հավաստիացնում եմ, որ ՀՀԿ և ՀՀ ղեկավար Սերժ Սարգսյանը որևէ մեկին պաշտոն առաջարկելիս չունի որևէ պայման, որ պաշտոնը ստանձնեն և զբաղվեն թալաններով, յուրացումներով: Իմ զարմանքը որոշ մարդկանց զարմացնում է, բայց ես զարմանում եմ, քանի որ որևէ գերատեսչության ղեկավարի, որևէ մարզպետի հետ պայմանավորվածություն չունենք, որ նրանք պետք է զբաղվեն չարաշահումներով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նշեց, որ իրենք շահագրգռված են նման չարաշահումների բացահայտմամբ և նկատեց, որ ՎՊ հաշվետվության մեջ որոշ անհամապատասխանություններ կան, քանի որ մարդիկ են եղել, որվքեր լուրջ հակափաստարկներ են ներկայացրել: Նա նշեց, որ երկրի թիվ մեկ ամբիոնից պետք է հիմնավոր մեղադրանքներ հնչեն: Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ԱԺ-ին կիրառել երկու մոդել` նախ, որ ՎՊ հաշվետվությունը քննարկվի ԱԺ համապատասխան հանձնաժողովներում` գործադիրի համապատասխան կառույցների մասնակցությամբ և «ԱԺ կանոնակարգ օրենքում» կատարվեն փոփոխություններ, քննարկումներին մասնակցեն ՎՊ-ն, կառավարությունը և Գլխավոր դատախազությունը: Նա նշեց, որ ԱԺ-ն պատասխանատվություն է կրում նաև կառավարության գործենության համար: «Չարաշահումներն արմատախիլ անելու բանալին ՎՊ, կառավարության, Գլխավոր դատախազության և ԱԺ համագործակցությունն է, ինչպես նաև հետևողականությունը, որ յուրաքանչյուր չարաշահող պատժվի»,- ասաց նա: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ օրենսդրական դաշտում խնդիր կա և առաջարկեց միասին քննարկել, ԱԺ-ին ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կնպաստի չարաշահումների բացառմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |