Քաղաքապետարանը՝ ՎՊ բացահայտումների մասին. Հողերի աճուրդներն անցկացվել են սահմանված կարգով![]() 18 հունիսի 2013 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում կարծում են, որ Վերահսկիչ պալատի բացահայտումների մեկնաբանությունները խեղաթյուրված են: Մասնավորապես հողերի աճուրդների վերաբերյալքաղաքապետարանը տեղեկացնում է, որ հաշվետվությունում նշվել է, որ աճուրդները իրականացվել են փակ, ինչն էլ դարձել է քննարկման առարկա նաև ԱԺ-ում: «ՀՀ Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը»: Այսինքն, Երևանի քաղաքապետարանը ուղղակիորեն կատարել է օրենքի պահանջը, և այս պարագայում զարմանք է առաջացնում ՀՀ ԱԺ-ում և մամուլում հնչեցված տարաբնույթ մեկնաբանությունները: Հաշվետվությունում նշվել է, որ Երևան քաղաքի ավագանին հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանելու լիազորությունը փոխանցել է Երևանի քաղաքապետին, իսկ վերջինս էլ համապատասխան հանձնաժողովին, որն էլ մամուլում որակվել է որպես «օրենքից դուրս տեղի ունեցող աճուրդներ»: Մինչդեռ Երևան քաղաքի ավագանին ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն. 1) Հաստատել է հողերի օտարման տարեկան ծրագիրը՝ ըստ յուրաքանչյուր հողամասի չափի, գտնվելու վայրի,նպատակային և գործառնական նշանակության ծածկագրերի. 2) Որոշել է հողերի աճուրդով վաճառքի մեկնարկային (նվազագույն) գները Երևանի քաղաքապետը՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու նշված որոշումը, յուրաքանչյուր հողամասի մասով հայտարարել է աճուրդով վաճառքի մեկնարկային գինը և օրենսդրությամբ նախատեսված աճուրդային պայմանները: Նշվածի հիման վրա հանձնաժողովը կազմակերպել է աճուրդի անցկացումը (քանի որ Երևանի քաղաքապետը իր գործունեությունը կազմակերպում է աշխատակազմի միջոցով), որոնց արդյունքները ներկայացվել է Երևանի քաղաքապետի հաստատմանը, իսկ տարեկան արդյունքները՝ ավագանու հաստատմանը: Ինչ վերաբերվում է հողերի աճուրդով օտարման գներին, ապա համաձայն նույն հաշվետվության 2012 թվականին հողերը օտարվել են կադաստրային արժեքից շուրջ 2.5 անգամ ավել գնով ինչը շուրջ 5 անգամ ավել է ՀՀ Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նվազագույն գնից: Շարադրվածից ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ-ում և մամուլում Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող հողային աճուրդների վերաբերյալ հարցերի տեսքով բարձրացված մեղադրանքները և արվող հայտարարությունները անհիմն են և գործնականում հետապնդում են բոլորովին այլ նպատակներ»,-նշված է քաղաքապետարանի պարզաբանման մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |