Տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանում18 հունիսի 2013 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաային: Նա Երևան է ժամանել` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում հունիսի 19-ին կազմակերպվող «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: «Մենք ստանձնել ենք նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում և պետք է անենք առավելագույնը, որ նախագահության այդ վեց ամսվա ընթացքում կարողանանք արձանագրել հաջող և արդյունավետ զարգացումներ», - ողջույնի խոսքում նշել է վարչապետը: Հերվիգ վան Շտաան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և վերոնշյալ միջազգային համաժողովը Երևանում կազմակերպելու համար, ինչը վկայում է Հայաստանի իշխանությունների կողմից Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացմանը տրվող կարևորության մասին: Նա բարձր է գնահատել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման և մասնավորապես, Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ մեր երկրի կողմից իրականացվող քայլերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համայնքային ժողովրդավարության զարգացման շուրջ, քննարկել տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: Ընդգծելով, որ Հայաստանը շարունակական բարեփոխումներ է իրականացնում այդ ոլորտում, վարչապետ Սարգսյանը կարևորել է ԵԽ անդամ-երկրներում առկա դրական փորձի ուսումնասիրությունը: Կառավարության ղեկավարի խոսքով` տեղական ժողովրդավարությունը ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայություններից է, որի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ: Հանդիպման ավարտին հյուրը կիսվել է հայ ժողովրդի համար խորհրդանշական երկու վայրեր` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայոց ցեղասպանության թանգարան կատարած իր այցելության տպավորություններով: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |