ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին ստախոս է անվանել 7 փետրվարի 2006 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը հանդես է եկել պաշտոնական հերքմամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Ռուբեն Թորոսյանի այն հայտարարության կապակցությամբ, թե ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երբեք չի ծառայել բանակում եւ այդ պատճառով պետական բարձր պաշտոններ գրավելու իրավունք չունի: «Սերժ Սարգսյանը 1972-1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում, նախ` Ղազախստանում` Սարիշագանում, ապա Ուրալում` Չելյաբինսկի մարզում, զորակոչվելով Եր-անի Մյասնիկյանի շրջանի զինկոմիսարիատից (26.11.72թ., էշելոն 18955)` գրանցված լինելով Նորքի 2-րդ զանգվածի ուսանողական հանրակացարանի 2-րդ մասնաշենքի 182 սենյակում, ինչի մասին գրառումները մինչ այժմ պահպանվում են Կենտրոն զինկոմիսարիատի 1954թ. այբբենական գրքի հերթական Ս-75 համարի տակ: Ընդ որում, Ռուբեն Թորոսյանն այս մասին բազմիցս տեղեկացվել է գրավոր - բանավոր կերպով»,- ասվում է ՀՀ ՊՆ մամլո ծառայության հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |