«Ուրալի» պայմանագիրն Արթուր Սարկիսովի հետ 3 տարով է կնքվել

«Ուրալի» պայմանագիրն Արթուր Սարկիսովի հետ 3 տարով է կնքվել

PanARMENIAN.Net - «Ուրալ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի հետ: Պայմանագիրը 26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 3 տարով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ խաղաշրջանում Սարկիսովը հանդես էր գալիս «Վոլգայում» և 18 խաղում 3 գնդակ է խփել: 2011 թվականից նա խաղում է նաև Հայաստանի հավաքականի կազմում: Ֆուտբոլիստը մասնակցել է հավաքականի 10 պաշտոնական խաղի և 3 գոլ խփել:

«Ուրալում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---