Արարատցիների հետ փոխնախարարի հանդիպումն ավարտվեց. Ծիրանը կմթերվի 500 դրամով![]() 18 հունիսի 2013 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզպետարանում հրավիրված արտահերթ խորհրդակցությունն ավարտվել է, ծիրան մթերող ընկերության ներկայացուցիչները հանդիպել են գյուղացիների հետ և պայմանավորվել են այն մթերել կգ-ը 500 դրամով: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ գյուղացիներին որոշ մթերողներ արկղի դիմաց 4000 դրամ են առաջարկել, այն դեպքում, երբ արկղում 12 կիլոգրամ ծիրան է լինում, սովորաբար: Ռոբերտ Մակարյանը հայտնեց նաև, որ բացի «Սպայկայից» այլ մթերողներ էլ կներգրավվեն և այժմ այդ ուղղությամբ բանակցությունն են ընթանում: Հիշեցնենք, որ Արարատի մարզում մի խումբ գյուղացիներ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով ծիրանը մթերել նորմալ գներով: Ըստ նրանց՝ որոշ մարդիկ փորձում են էժանացնել միրգը և մթերել այն ցածր գնով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |