Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ոչ մի առաջխաղացում տեղի չի ունենա, գտնում են Բաքվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական «Նոր քաղաքականություն» դաշինքի հիմնադիրներից մեկը, քաղաքագետ Էլդար Նամազովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ խոստումնալից հայտարարությունները անհիմն են: Նրա խոսքերով, այսօր բանակցային գործընթացի մասնակիցները հանդես են գալիս տրամագծորեն հակառակ դիրքերից: «Դա պարզ է դառնում, եթե ուշադրություն դարձնենք պաշտոնական Երեւանի եի Բաքվի վերջին հայտարարություններին: Ուստի ես ոչինչ չեմ սպասում նախագահների առաջիկա ընտրություններից եւ բանակցային գործընթացում ոչ մի առաջխաղացում չեմ ակնկալում: Կարծում եմ, որ հարկավոր առաջընթացի իրականացման համար պետքական պայմանները դեռ չեն հասունացել. դրանք են ե'ւ միջազգային դրությունը ե'ւ երկրներում առկա ներքաղաքական դրությունը: Մինչ այդ երկու պայմանները բացակայում են, ղարաբաղյան խնդիրը մանրուն դրամ կմնա քաղաքական խաղերում»,- նշել է նա:



Ինչ վերաբերում էԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն կարծիքին, թե 2006 թ-ը կարող է պատուհան դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին, ապա Նամազովը գտնում է, որ «նրանք ելնում են զուտ տեսական նկատառումներից` վկայակոչելով միջազգային փորձը»: «Որպես կանոն, ընտրական գործընթացները խանգարում են հակամարտության կարգավորմանը եւ բերում են բանակցությունների ընթացքի սառեցմանը: Մեր տարածաշրջանում այդ միջազգային փորձը հակառակ ձեւով է ներակայանում: Հետընտրական դրությունը մեր երկրում, ընդհակառակը, ուղեկցվում է իշխանության եւ ժողովրդի միջեւ աճող պառակտմամբ: Այդ պատճառով էլ համանախագահների մտահաղացումը կրում է զուտ տեսական բնույթ եւ մեր տարածաշրջանի համար կիրառելի չէ: Կողմերը հասկանում են, որ Փարիզում ոչ մի առաջխաղացում տեղի չի ունենա: Երեւի այժմ հիմք է նախապատրաստվում հետագայում ընդմիջում վերցնելու համար: Վերջին տարին լեցուն էր տարբեր խոստումնալից հայտարարություններով, չնայած որ կային կասկածներ, որ այդ բոլորը ուղղված է կառավարող վերնախավի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության բարձրացմանը»,- ասել էԷլդար Նամազովը, հայտնում է Բաքվի «Էխո» թերթը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---