ԴիջիԹեք Բիզնես ֆորումի մեկնարկին հաշված օրեր են մնացել![]() 18 հունիսի 2013 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ֆորումը կկայանա հունիսի 21-22-ը կկայանա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որը բաղկացած կլինի ցուցահանդեսային հատվածից, սեմինարներից/գործարար ներկայացումներից և պլենար նիստերից: Այս տարի ֆորումի օրակարգը հագեցած է հետաքրքիր սեմինարներով ու գործարար ներկայացումներով, ինչպիսիք են` ինովացիոն տնտեսության կառուցման սինգապուրյան փորձը. արդյոք կիրառելի է այն Հայաստանում, ինչպես կարող են վենչուրային կապիտալը և բիզնես հրեշտակները խթանել տեխնոլոգիական սկսնակ շարժումն ու ինովացիոն գաղափարները, ինչպես աջակցել ՓՄՁ նորարարությանը և ձեռնարկությանը, ով է փող վաստակում ինտերնետի բովանդակությունից և ով պետք է վճարի դրա համար, օնյալն բանկային լուծումներ, գնման պատվերի ֆինանսավորում և այլն: Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորն է Ալիանս ազատ տնտեսական գոտին, աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը: Ֆորումի մուտքն ազատ է: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |