Մարվել և շրջանառության մեջ է դրվել հայկական կոնյակին նվիրված նոր նամականիշ

Մարվել և շրջանառության մեջ է դրվել հայկական կոնյակին նվիրված  նոր նամականիշ

PanARMENIAN.Net - Այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել Հայաստանում կոնյակագործության հիմնադրմանը նվիրված նոր նամականիշ: Մարման արարողությանը ներկա էին ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

Նամականիշի վրա պատկերված է կոնյակով լի բաժակ, խաղողով զամբյուղ և հին քանդակ, որին պատկերված են թագավորական զգեստով երկու տղամարդ` խմիչքի գավաթները ձեռքներին:

Նամականիշի հեղինակն է Վահագն Մկրտչյանը: 300 դրամ անվանագին ունեցող այս նամականիշը տպագրվել են Ֆրանսիայի Կարտոր (Cartor) տպարանում՝ 40 000 հատ տպաքանակով:

Սա հայկական խմիչքներին նվիրված ավանդական շարքի շարունակությունն է. 2001թ. արդեն թողարկվել է նամականիշ` նվիրված գարեջրագործությանը, իսկ այս տարի թողարկվելու է նամականիշ` նվիրված հայկական գինեգործությանը:

Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., և լավագույն ավանդույթներով շարունակվում է մինչ օրս: «Հայփոստ թրասթ մենեջմենթ» Բ.Վ.-ն և «Հայփոստ» ՓԲԸ-ն շարունակում են հայկական ֆիլատելիայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---