Վրաստանի խորհրդարանի խոսնակը կոչ է անում Հարավային Կովկասի երկրներին երկխոսություն ծավալել «նույն քաղաքական լեզվով»

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն կոչ է անում Հարավային Կովկասի երկրներին երկխոսություն ծավալել «նույն քաղաքական լեզվով», թույլ չտալու համար «կայսերական նկրտումների» անցկացումը տարածաշրջանում: Այդ մասին Ն.Բուրջանաձեն հայտարարել է այդ մասին, այսօր հանդես գալով Բալթիայի եւ Հարավային Կովկասի երկրների խորհրդարանականների միջազգային կոնֆերանսի բացմանը: «3+3» ձեւաչափի շրջանակներում կոնֆերանսը կազմակերպվել է Մարշալի կենտրոնի կողմից եւ կոչված է իրականացնելու փորձի փոխանակումը Բալթիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ: Բալթիայի երկրները կկիսվեն ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու իրենց փորձով: Բուրջանաձեն նշել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը ավելի բարդ է, քան մերձբալթյանը, եւ այդ պատճառով այստեղ շատ դժվարություններ կան համատեղ զարգացման համար: «Հարավային Կովկասը ծանր ժառանգություն է ստացել, մեր երկրները հայտնվել են քաղաքացիական պատերազմների եւ զինված հակամարտությունների սպառնալիքի առջեւ»,-հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ, վրաց խոսնակը նշել է, որ եթե Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը սկսեն խոսել նույն «քաղաքական լեզվով», երրորդ ուժերը չեն կարողանա իրենց կայսերական ծրագրերն իրականացնել երկրում, հաղորդում է «Կավկազ-Պրեսս»-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---