Հ.Հակոբյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել և դատապարտել հայերի հանդեպ կատարված ոճիրը![]() 18 հունիսի 2013 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-19-ը Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն, դեսպան Ուիլյամ Լեյսի Սվինգի հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ժնևում մասնակցում է «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության (ՄՄԵ)» շրջանակներում կայացող Սփյուռքի նախարարների համաժողովին: Համաժողովին մասնակցում են Միգրացիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ պետությունները, միջկառավարական և հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում նախարարները քննարկել են սփյուռքի հետ տարվող քաղաքականությանն ու ծրագրերին վերաբերող հարցեր, ծանոթացան ոլորտում կուտակված դրական փորձին, սփյուռքի և միգրացիայի հարցերով զարգացման ծրագրերի մշակման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացրել Միգրացիայի միջազգային կազմակերպությանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում անդրադարձել է սփյուռքի և հայրենիքի միջև անխզելի կապի կարևորությանը, ինչպես նաև սփյուռքների՝ հայրենիքի և բնակության երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում նրանց ներգրավվածության ընդլայնմանը: «Մենք ընդունում ենք, որ Սփյուռքը մեր ժամանակների երևույթ է և որ այն պարզապես ընդհանուր պատմությամբ սփռված մարդկանց կամ համայնքների հավաքականություն չէ: Սփյուռքը մեծ ներուժ ունի տվյալ երկրում ու ամբողջ աշխարհում և, հուսով եմ, որ այս համաժողովը կլինի միջազգային մակարդակով Սփյուռքներին վերաբերող հարցերի լուծման համար սկզբնակետ», - նշել է ՀՀ սփյուռքի նախարարը: Նա կարևորել է ՄԱԿ-ի մակարդակով «Սփյուռք» տերմինը սահմանելու հարցը: Նախարարն առաջարկեց ՄԱԿ-ի կողմից ստեղծել աշխատանքային խումբ՝ ընդգծելով սփյուռքների իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիա կամ հայտարարություն ընդունելու անհրաժեշտությունը: Նախարարը խոսել է նաև հայերի հանդեպ 20-րդ դարասկզբին իրականացված Ցեղասպանության, հարյուր տարվա պատմական հիշողության, ինչպես նաև իրավունքների վերականգնման և արդարության հաստատման համար մղվող շարունակական պայքարի մասին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել հայերի հանդեպ կատարված ոճիրը, որը նաև ոճիր է մարդկության դեմ՝ ապագայում նման հանցանքներից խուսափելու համար: «Այսօր Սիրիայում քաղաքական անկայունության պատճառով Սիրիայի հայերը ստիպված են թողնել իրենց տները և նորից դառնալ փախստական: Ես կոչ եմ անում ամբողջ միջազգային հանրությանը՝ վերջ դնել ագրեսիային և բռնություններին, ձեռնարկել հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված անհրաժեշտ միջոցները՝ ապագայում մարդկային ողբերգությունները կանխարգելելու համար», -ասել է ՀՀ սփյուռքի նախարարը: Հունիսի 18-19-ը Ժնևում կայացող Սփյուռքի նախարարների համաժողովը մասնակիցների համար փորձի և նոր գաղափարների փոխանակման եզակի հնարավորություն է՝ խթանելու հետագա համագործակցությունը տարբեր նախարարությունների և պետական մարմինների միջև, ինչպես նաև նպաստելու Միգրացիայի միջազգային կազմակերպության հետագա գործունեության արդյունավետության բարձրացմանը: Ժնևում կայացող համաժողովի արդյունքները հիմք կհանդիսանան 2013թ. հոկտեմբերին Նյու Յորքում նախատեսված Միավորված ազգերի կազմակերպության բարձր մակարդակի երկխոսության նախապատրաստական աշխատանքների համար: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |