Գյուղնախարարը կաթ մթերողներին հորդորել է մարդակենտրոն գործել![]() 18 հունիսի 2013 - 21:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ այցելեց Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջանների չորս համայքներ, և տեղում ծանոթացավ այն աշխատանքի հետ, որն իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի միջոցով: Ծրագրի շրջանակում Շիրակի մարզի 9 համայնքներում արդեն հիմնադրվել են արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ, 5 համայնքում արդեն ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինաշխատանքները, արոտօգտագործողների միավորումները ստացել են ժամանակակից գյուղտեխնիկա: Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարկային ծրագրի ռեսուրսների խնայման հաշվին Շիրակի մարզի ևս 3 համայնքներ կներգրավվեն այս կարևոր ծրագրում: Գյուղատնտեսության նախարարը Ամասիայի տարածաշրջանի Բասեն համայնքում հանդիպեց նաև կաթ մթերողների հետ, նրանց հորդորելով ապրանքի գինն արհեստականորեն չիջեցնել, քանի որ ներդրված ցանկացած ծրագիր պիտի լինի հօգուտ սպառողի, մարդակենտրոն: Նախարարի վերջին կանգառը Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ համայնքի ցորենի և կարտոֆիլի ցանքատարածություններն էին, որոնց ցանքերը իրականացվել են պետական միջոցներով` հողօգտագործողների աջակցության ծրագրի շրջանակում, սուպերէլիտային և էլիտային վերարտադրության աշնանացան ցորենի սերմերով: Մասնագետները հավաստեցին, որ այստեղ առատ բերք է սպասվում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |