Փետրվարի 12-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Բուլղարիայի խորհրդարանի խոսնակը 7 փետրվարի 2006 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով` փետրվարի 12-14-ը պաշտոնական այցով Եր-անում կլինի Բուլղարիայի Հանրապետության ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:Այցի շրջանակներում փետրվարի 13-ին նախատեսվում է ԱԺ նախագահի - Բուլղարիայի Հանրապետության ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու առանձնազրույցը, որից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմերով: Նույն oրը պատվիրակությանը կընդունեն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի իր տուրքը կմատուցի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:Փետրվարի 14-ին Բուլղարիայի Հանրապետության ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկուն ընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նույն օրը պատվիրակությունը կհյուրընկալվի Պեյո Յավորովի անվան միջնակարգ դպրոցում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |