ՀՀ ԱԺ նախագահը կոչ է անում վերջ տալ հայկական խաչքարերի ավերմանը 7 փետրվարի 2006 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենին - Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դ-իսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնում Նախիջ-անի Հին Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանատան բարբարոսաբար ոչնչացման փաստի առիթով. «2002 - 2005 թվականներին Հին Ջուղայում կատարված անհանդուրժելի գործողությունները ոտնահարում են մարդկային արժանապատվությունը, ինչպես նա- հակասում են Եվրոպայի Խորհրդի գլխավոր նպատակներից մեկին` ԵԽ անդամ-պետությունների մշակութային ժառանգության պահպանմանը: Դեռ-ս 7-րդ դարի թվագրության Ջուղայի գերեզմանատան խաչքարերը կազմում են ոչ միայն հայկական, այլ- եվրոպական ժառանգության մաս: «Չնայած հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացումը շարունակվում է, միջազգային կազմակերպությունների կողմից դեռ-ս չեն իրականացվել կոնկրետ միջոցառումներ - փաստահավաք առաքելություններ` ավերածությունների փաստերն արձանագրելու - պատմական ու մշակութային արժեքների հետագա ոչնչացումը կանխելու համար: Մտահոգություն հայտնելով բարբարոսական այս գործողությունների նկատմամբ միջազգային հանրության անտարբերության կապակցությամբ, հորդորում եմ Եվրոպայի Խորհրդի կառույցներին` վերահաստատել իրենց դիրքորոշումը - կոչ անել Ադրբեջանի իշխանություններին` վերջ դնել այդ բարբարոսական գործողություններին - քայլեր ձեռնարկել իրավիճակի շտկման ուղղությամբ»,- ասվում է ՀՀ ԱԺ խոսնակի ուղերձի մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |