Հույն ուղղափառ եկեղեցին դատապարտել է հայկական հուշարձանների ոչնչացումը 7 փետրվարի 2006 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հույն ողղափառ եկեղեցու սուրբ Սինոդը եւ Աթենքի ու համայն Հունաստանի արքեպիսկոպոս Խրիստոդուլոսը բողոք են հայտնել Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման կապակցությամբ: «Սրբատեղերի եւ հուշարձանների ավերումը մարդկության պատմության սեւ էջերից մեկն է: Նման գործողությունները խախտում են հանդուրժողականության եւ խաղաղ գոյակցության հիմնական սկզբունքները»,-ասվում է, մասնավորապես, Սուրբ Սինոդի հայտարարության մեջ, որը նաեւ մեղադրել է «գերտերություններին եւ միջազգային կազմակերպություններին անգործության եւ անտարբերության համար` անպաշտպան ժողովրդների իրավունքները պաշտպանելու գործում»:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |