Վանես Մարտիրոսյանը պատրաստ է Դեմետրիուս Անդրադեի հետ պայքարել WBO-ի թափուր գոտու համար

Վանես Մարտիրոսյանը պատրաստ է  Դեմետրիուս Անդրադեի հետ պայքարել WBO-ի թափուր գոտու համար

PanARMENIAN.Net - Պարտություն չունեցող 27-ամյա Վանես Մարտիրոսյանը հայտարարել է, որ պատրաստ է Դեմետրիուս Անդրադեի հետ պայքարել առաջին միջին քաշային կարգում WBO թափուր գոտու համար:

Տիտղոսը թափուր է դարձել, երբ գոտու նախկին տերը` Զաուրբեկ Բայսանգուրովը հրաժարվել է Անդրադեի հետ մենամարտից մեջքի վնասվածքի պատճառով: Բայսանգուրովի հրաժարվելուց հետո Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) նշանակել է Անդրադե-Մարտիրոսյան մենամարտը:

Մենամարտի հաղթողը պարտավոր է իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում, հայտնում է BoxingScene.com-ը:

Վերջին մենամարտը Մարտիրոսյանն անցկացրել է հունիսի 15-ին և հաղթել է Ռայան Դևիսին (ԱՄՆ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---