Orange-ը ողջունում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում նոր փոփոխությունները![]() 19 հունիսի 2013 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ուժի մեջ է մտել «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի 2014թ. Հայաստանում հնարավոր կլինի ներդնել շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը: Այն բոլոր բաժանորդներին հնարավորություն կտա փոխել իրենց օպերատորին՝ առանց հեռախոսահամարը փոխելու անհրաժեշտության, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Այսօր Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունեց այն փոփոխությունները, որ այդ ծառայության ներդրման արդյունքում տեղի կունենան Հայաստանի շարժական կապի շուկայում և բաժանորդների համար: Ֆրանսիս Ժելիբտերը մասնավորապես նշեց. «Արևմտյան Եվրոպայում և այլ երկրներում, որտեղ ներդրվել է շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը, շուկան մեծապես բարելավվել է, և մենք շատ ուրախ ենք, որ շուտով հայ սպառողները նույնպես կկարողանան ունենալ ընտրության ազատություն: Orange-ը երկար ժամանակ կողմ է եղել Հայաստանում այս ծառայության ներդրմանը, և մենք գիտենք, որ ծառայության մեկնարկից հետո բաժանորդների համար օպերատոր ընտրելու հիմնական չափանիշները լինելու են ծառայության ու սպասարկման որակը, քանի որ բաժանորդները կկարողանան ընտրել իրենց ցանկացած օպերատորին և միաժամանակ պահել իրենց ներկա հեռախոսահամարը»: Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած ընթացակարգի՝ երեք օպերատորները պետք է ստեղծեն համատեղ ընկերություն և միասնական տվյալների բազա, որպեսզի կարողանան գործարկել այս ծառայությունը 2014թ. հունվարի 1-ին: «Orange-ը կանի իր հնարավորության սահմաններում ամեն ինչ՝ այս համակարգի արագ ու որակով ներդրմանն աջակցելու համար՝ մասնավորապես կիսվելով իր և Orange Խմբի փորձով», հավելեց Ֆրանսիս Ժելիբտերը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |