Հայաստանում կարմրուկի համաճարակ չկա, իսկ Վրաստանում դրությունը կայունանում է

Հայաստանում կարմրուկի համաճարակ չկա, իսկ Վրաստանում դրությունը կայունանում է

PanARMENIAN.Net - Հայաստանում կարմրուկի համաճարակ չկա: Այս պահի դրությամբ լաբորատոր հաստատված կարմրուկիընդամենը 4 դեպք կա: Առողջապահության նախարարության Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր ասուլիսի ժամանակ նշվածին ավելացարեց.«Վարակի աղբյուրը մի դեպքում եղել են 3 և 5 տարեկան Վրաստանի քաղաքացիները: Մյուս դեպքում 28 և 49 տարեկան անձինք են, ովքեր շփում են ունեցել Վրաստանի հիվանդ քաղաքացիների հետ»:

Սահակյանի խոսքով, անհրաժեշտ պրոֆիլակտիկ միջոցառումների արդյունքում, կարմրուկի տեղական տարածում չի գրանցվել: Իսկ Վրաստանում մինչև հունիսի 14-ը ամեն օր 80-100 ով դեպքերն ավելանում էին, բայց հունիսի 14-ից հետո 3 օրվա ընթացքում դեպքերն ավելացել են ընդամենը 40-ով:

«Սա նշանակում է, որ համաճարակային իրավիճակը կայունանում է: Եվ Վրաստանում հանգստանալ պատրաստվողները կարող են չանհանգստանալ: Եթե մարդը պատվաստված է գոնե 1 դեղաչափով կամ 1 անգամ հիվանդացել է, նա արդեն կայուն իմունիտետ ունի», - ասաց Սահակյանը:

Իսկ եթե չեք հիշում, կարմրուկով հիվանդացել կամ պատվաստվել եք, թե ոչ, ապա 1 դեղաչափ պատվաստանյութն առողջության համար վտանգավոր չէ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---