ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին կմասնակցի Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անդամ Հովարդ Քալուգյանը 8 փետրվարի 2006 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Սկսվել է ընտրարշավ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան այն թափուր տեղի համար, որը մինչեւ անցած նոյեմբեր ամիսը զբաղեցնում էր Կալիֆորնիայից ընտրված հանրապետական Ռենդի Քանինգեմը: Այսօր սկսվել է ընտրարշավը, որին ի թիվս 7 այլ հանրապետական եւ երկու դեմոկրաատ գործիչների, մասնակցում է նաեւ Կալիֆորնիայի նահանգային նախկին օրենսդիր Հովարդ Քալուգյանը: 46-ամյա Քալուգյանը 1994-ից 2000 թվականների ընթացքում ներկայացրել է նահանգային կոնգրեսում Սան Դիեգոյի մարզը: 2003-ին նա անդամագրվել էր այն հանձնախմբին, որի նպատակն էր պարտության մատնել Կալիֆորնիայի նահանգապետ Գրեյ Դեյվիսին: Նույն թվին անցկացված ընտրությունների արդյունքում Դեյվիսին հաղթեց Արնոլդ Շվարցենեգերը: 2004 թվականին ԱՄՆ-ի Սենատի ընտրություններին Կալիֆորնիայից որպես թեկնածու մասնակցում էր նաեւ Հովարդ Քալուգյանը, սակայն նա պարտվեց` հավաքելով ձայների 11 տոկոսը: Հովարդ Քալուգյանը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործուն մասնակիցներից է, հաղորդում է «Ազատություն« ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |