Արթուր Բաղդասարյանն ու Վալերի Սեմերիկովը քննարկել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցությանն առնչվող հարցեր![]() 19 հունիսի 2013 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հունիսի 18-19-ը աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Միջպետական զարգացման կորպորացիայի գլխավոր տնօրեն, Օմսկի «Ա. Ս. Պոպովի անվան ռադիոգործարան» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Իվան Պոլյակովը, նույն գործարանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Դաուտովը և գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ստարչենկովը: Արթուր Բաղդասարյանն ու Վալերի Սեմերիկովը քննարկել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ՀԱՊԿ համագործակցության տարեկան պլանին: Պատվիրակության անդամները նաև հանդիպումներ են ունեցել ՀՀ ուժային կառույցների համապատասխան ներկայացուցիչների հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հայտնում է ԱԱԽ մամուլի ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |