Փակ շուկան «ապակեպատում են» 19 հունիսի 2013 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Մշակույթի նախարարության ՝ Փակ շուկայում ընթացող շինարարության ապօրինի լինելու մասին վերջին հայտարարությունից մեկ ամիս անց՝ այսօր շուկայում արդեն շինարարության նոր փուլ է սկսվել: Տանիքին կառուցված շինության վրա հավաքել են մետաղյա կոնստրուկցիաներ, որոնց վրա հետո ապակիներ են տեղադրվելու: Շուկայի տարածքում այսօր մեզ դիմավորեց Լևոն Խաչատրյանը, ով ներկայացավ որպես աշղեկ: Ասաց, որ լրագրողները միայն վատ բաներ են տեսնում և չեն ուզում նկատել, որ իրենք նաև լավ գործ են անում. «Մենք պատերին մի հատ ձեռ չենք տվել, ընդեղ նայեք, քարերը թափվել էին, մենք նորից տեղադրում ենք իրենց տեղում, ռեստավարցիա ենք անում»: Նշենք, որ բացի նոր կոնստրուկցիաներից ևս մեկ «նորամուծություն» կա շուկայում, փոխվել են նախկին պատուհանները, դրանց փոխարեն հիմա եվրոպական արտադրության պատուհաններ են, որոնք ըստ Խաչատրյանի՝ փոխվել են, որովհետև նախկին պատուհանները կորոզիայի էին ենթարկվել, փականները չէին աշխատում և չէին բացվում.«Վատ ենք արե՞լ, ի՞նչ վատ կլինի, մարդիկ կկարողանան նորմալ բացել-փակել, ներսում էլ հով կլինի», -ասաց նա: Խաչատրյանն ասաց, որ շուտով շինարարությունը կավարտվի. «Ներսի հարդարման աշխատանքներն ավարտել ենք, բացումը շուտով կանենք, ներսը շուկա կլինի, ավտոկայանն էլ իրա տեղում կլինի, որ չգաք խանգարեք, շուտով կպրծնենք»,-ասաց նա: Փակ շուկա Փակ շուկայի այսպես կոչված կառուցապատումը սկսվել է 2012-ի հունվարին: Ի սկզբանե նախատեսված էր շուկայի ստորգետնյա հատվածի կառուցապատում: Շինաշխատանքներն իրականացվում էին Մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված աշխատանքային նախագծով: Սակայն ամիսներ անց` 2012-ի մայիսին, պարզվեց, որ քանդել են շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնե կամարաձև կոնստրուկցիաները: Նախքան այդ՝ մարտի 7-ին, ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել էր շուկայի վերգետնյա հատվածի վերակառուցման ուժեղացման և վերականգնման էսքիզային նախագիծը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |