Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Իրինա Զաքյանին և Տիգրան Գևորգյանին![]() 19 հունիսի 2013 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի մենակատար-կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գևորգյանին: Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել և կարևորել նրանց գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու գործում։ «Քաղաքապետարանը պատրաստ է մշտապես աջակցելու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն հայ մշակույթի զարգացման, ինչպես նաև մշակութային կյանքի աշխուժացման գործում»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ մաղթելով արվեստագետներին ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։ Իրինա Զաքյանն ու Տիգրան Գևորգյանը շնորհակալություն են հայտնել իրենց վաստակը գնահատելու համար։ Նշենք, որ Երևանի ավագանին հունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում միաձայն որոշում էր կայացրել Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանները ստեղծագործելու համար պայմաններ ստեղծելու նպատակով տրամադրել Իրինա Զաքյանին և Տիգրան Գևորգյանին, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |