Հայաստանի փոխխոսնակը ոչինչ չի ակնկալում Քոչարյան-Ալիեւ հանդիպումից 8 փետրվարի 2006 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը ոչ մի նոր բան չի ակնկալում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբույեում կայանալիք հանդիպումից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Վ.Հովհաննիսյանն ասել է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դեռեւս այն փուլում չէ, որ հնարավոր լինի խոսել որեւէ կոնկրետ բանի մասին»: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաճախակի այցերը տարածաշրջան եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ երկու երկրների նախագահների հանդիպումները կարող են նպաստել այն բանին, որ գտնվի մի լուծում, որը կգոհացնի հակամարտության բոլոր երեք կողմերին` Հայաստանին, ԼՂՀ-ին, Ադրբեջանին: Ինչ վերաբերում է ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքները «վերադարձնելուն», ապա ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ դրանց հավանական վերադարձը` մարտավարության եւ ռազմավարության հարց է: «Յոթ շրջանները, որոնք կազմում են ԼՂՀ անվտանգության գոտին, չի կարելի տալ հենց այնպես, ինչ-որ երաշխիքների դիմաց»,-հայտարարել է Վահան Հովհաննիսյանը![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |