Ա.Մելիքյան. Դեռեւս վաղ է խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների մասին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը գտնում է, որ դեռեւս վաղ է խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փետրվարի 10-11 Փազրիում կայանալիք հանդիպման արդյունքների մասին: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ առաջարկներ կքննարկվեն Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ: Եթե դրանք ընդունելի կլինեն ԼՂՀ ժողովրդի համար, միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել ինչ-որ համաձայնագրեր ստորագրելու մասին: Եթե Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ առաջարկները չգոհացնեն Ղարաբաղի ժողովրդին, ապա, բնականաբար, մենք` ես ի նկատի ունեմ Հայաստանն ու ԼՂՀ-ն, ոչինչ չենք ստորագրի»,-ասել է Ա.Մելիքյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---