Երևանի 28 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ![]() 19 հունիսի 2013 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային հաստատությունների ջեռուցման ապահովման ու վերանորոգման՝ Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները: Ծրագրի ընթացիկ աշխատանքների հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատանքների բաժնի պետ էդվարդ Շաքարյանըտեղեկացրել է, որ այս տարվա ծրագրով 28 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Մայրաքաղաքի 16 գրադարան ապահովվում է ջեռուցման համակարգերով: Աշխատանքների ավարտից հետո գրադարանների ջեռուցման ծրագիրը կամբողջանա, և ձմռանն ընդառաջ չջեռուցվող գրադարան մայրաքաղաքում այլևս չի լինելու: Եվս 4 ստեղծագործական կենտրոն ու երաժշտական դպրոց է 2013-ի ծրագրով ջեռուցվելու: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հիմնանորոգվում և ջեռուցմամբ են ապահովվում նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի ու «ՀայԱրտ» մշակութային կենտրոնները: Մշակութային օջախների ջեռուցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ ջեռուցվելու են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ու Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |