Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանին վաճառվող ռազմատեխնիկայի տեսակներն ու քանակը չեն խախտում ուժերի հավասարակշռությունը

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանին վաճառվող ռազմատեխնիկայի տեսակներն ու քանակը չեն խախտում ուժերի հավասարակշռությունը

PanARMENIAN.Net - ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է վերջին օրերին լրատվամիջոցներում տարածվող` Ադրբեջանի ռազմատեխնիկական նոր ձեռքբերումների մասին տեղեկություններին:

«Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, ընդհանրապես, չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար` իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանն ու ավելացրել, որ Պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց` հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարերի հանգամանքը

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---