Գարնանը Բաքու կայցելի ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ ԽՎ զեկուցողը 8 փետրվարի 2006 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա գարնանը սպասվում է ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով զեկուցող Գորան Լենմարքերի այցը Բաքու : Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության փոխնախագահ Էլդար Իբրահիմովը: Նրա խոսքերով, Գորան Լենմարքերի անցյալ տարվա վերջում ծրագրված այցը հետաձգվել էր, քանի որ ժամանակահատվածով համընկնում էր Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ: Անցյալ տարի զեկուցողը այցելեց Հայաստան, որտեղ մի շարք հանդիպումներ անցկացրեց, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |