Ռուսաստանում սկսվել է հայրենակիցների կամավոր վերաբնակեցման ծրագրի մշակումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում սկսվել է արտերկրում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցման ծրագրի մշակումը: Նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել, որը մշակելու է հայրենակիցների` Ռուսաստանում կամավոր վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագիր. խումբը գլխավորելու է նախագահի օգնական Վիկտոր Իվանովը, որի տեղակալներն են լինելու նախագահի քաղաքացիների սահմանադրական իրավունքների ապահովման վարչության նախագահ Դմիտրի Ժուկովը, Հեռավոր-արեւալյան դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Կամիլ Իսխախովը, Ռուսաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Իր ծրագիրը խումբը կներկայացնի մինչ 2006թ. հունիսի 1-ը: Ռուսաստանում գործող օրենսդրության համաձայն, հայրենակից են համարվում բոլոր այն անձինք, ովքեր ծնվել են Ռուսական կայսրությունում, ԽՍՀՄ-֊ում, Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաեւ նրանց ժառանգները առանց էթնիկական, դավանական եւ այլ խտրականությունների, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:



Ռուս հայտնի լրագրող Լիդիա Գրաֆովան, որ զբաղվում է միգրացիայի խնդիրներով, Հայաստանում ոչ շատ վաղուց տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ներկայումս Ռուսաստնում ապրում է 13 մլն. գաղթական ԱՊՀ երկրներից եւ նրանք, «մի շարք իշխանական կառույցների կարծիքով», վտանգ են հանդիսացնում երկրի ազգային անվտանգության համար: «Միեւնույն ժամանակ Ռուսաստանը ամեն տարի լքում է 1 մլն. մարդ. այս հանգամանքը իրոք վտանգավարով է, իսկ օրինակ` Հեռավոր Արեւելքում ամայացող քաղաքաներն ու գյուղերը բնակեցնում են չինացիները»,- նշել է Գրաֆովան: Նոր պետական ծրագիրը կարող է դրական դեր խաղալ Սիբիրի եւ Հեռավոր Արեւելքի բնակեցման եւ տնտեսական զարգացման համար, գտնում են ռուս վերլուծաբանները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---