Նոր աջակցություն կարկուտից տուժած արմավիրցիներին

Նոր աջակցություն կարկուտից տուժած արմավիրցիներին

PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած` «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսության վերականգնման ծրագրի» իրականացման կարգը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախարարության լրատվական ծառայությունից:

Որոշման ընդունումը պայմանավորված է Արմավիրի մարզի վարչական տարածքում 2013թվականի մայիսի 12-ին տեղացած կարկուտի հետևանքով քսաներեք գյուղերի`գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույցօգտագործող հանդիսացող անձանց գյուղացիական տնտեսություններին պատճառվածվնասների վերականգնման նպատակով այդ անձանց աջակցելու անհրաժեշտությամբ:

Ծրագրի նպատակը ՀՀ Արմավիրի մարզում տեղացած կարկուտի հետևանքով տուժած գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսության վերականգնմանն ուղղված պետական աջակցություն ցուցաբերելն է:

Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց, իրենց գյուղացիական տնտեսությունների վերականգնման աշխատանքների իրականացման համար ֆինանսական որոշակի միջոցների տրամադրում, այդ թվում` վերականգնման աշխատանքներին վարձու աշխատողներ ներգրավելու կամ քաղաքացիաիրավական պայմանագրով մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում` վճարվելիք գումարի մասնակի փոխհատուցում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---