Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունները անարդյունք անցան

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունները ՀՀ ԱԺ-ում անարդյունք անցան: Գաղտնի քվեարկությանը մասնակցել են 107 պատգամավոր: Ընդ որում, խորհրդարանական ընդդիմության կողմից առաջադրված, «Բարձրագույն խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանի օգտին քվեարկել է 25 պատգամավոր, «դեմ»` 69: Իշխանական կոալիցիայի (Հանրապետական կուսակցություն, «Օրինած երկիր» կուսակցություն եւ ՀՅԴ «Դաշնակցություն») կողմից առաջադրված Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանի օգտին քվեարկել են 69, իսկ «դեմ»` 25 պատգամավոր: Ըստ կանոնակարգի, ընտրության համար պետք է 79 ձայն կամ ընտրությանը մասնակցած խորհրդարանականների ձայների 3/5 մասը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---