Ունիվերսիադայից հետո Հայաստանի ձյուդոյի հավաքականը պատրաստվելու է ԱԱ

Ունիվերսիադայից հետո Հայաստանի ձյուդոյի հավաքականը պատրաստվելու է ԱԱ

PanARMENIAN.Net - Ամառային Ուսանողական խաղերից հետո, որտեղ ելույթ են ունենալու 4 հայ ձյուդոիստներ, Հայաստանի հավաքականը մի քանի ուսումնամարզական հավաք է անցկացնելու: Կազանում ձյուդոիստների ելույթները կայանալու են հուլիսի 7-11-ը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանն ասել է, որ իրենք աշխարհի առաջնությունից առաջ հավաքներ են ունենալու Աբովյանում և Սոչիում:

«Գրանդ Շլեմին, որը կայանալու է հուլիսի 20-21-ը Մոսկվայում, ամենայն հավանականության, մասնակցելու են Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը»,- նշել է մարզիչը:

Այնուհետև հայ ձյուդոիստները հուլիսի 21-31-ը միջազգային մրցաշարի են մասնակցելու Սոչիում: Նախապատրաստական վերջին փուլը կայանալու է Հայաստանում, իսկ աշխարհի առաջնությունը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելու է օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 11-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---